ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2020 | 00:18

...թե վար­կա­նի­շի լր­ջա­գույն կո­րուստ ար­ձա­նագ­րած Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, ո­րին ար­դեն հար­վա­ծում են հենց թի­մի խոր­քից` պա­րե­տատ­նից, սե­փա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից, կշա­րու­նա­կի իր նույն ձե­ռա­գի­րը` «նախ­կին­նե­րի» դեմ ռեպ­րե­սիա­նե­րի նոր փունջ կի­րա­ռե­լով, այս ան­գամ ոչ միայն «բռ­նագ­րա­վե­լով» նրանց տներն ու դ­ղ­յակ­նե­րը, «լինչ» սկ­սե­լով դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ, այլև ար­դեն իսկ «ու­սու­մնա­սիր­վել» և գոր­ծեր են նա­խա­պատ­րաստ­վել «ան­ցան­կա­լի» գոր­ծիչ­նե­րի ծա­նոթ-բա­րե­կամ, վա­րորդ-ծնող, հարևան-մո­տիկ շա­ռավ­ղով: Ընդ ո­րում, այդ «շա­ռա­վիղն» ան­չափ լայն ընդգր­կու­մով հաս­նե­լու է նաև թի­մա­կից ան­ցան­կա­լի­նե­րին, ո­րոնք ոչ միայն զգում են Նի­կո­լի բաց­թո­ղում­նե­րը, այլև շատ դեպ­քե­րում կա­ռա­վա­րու­թ­յու­նում, պա­րե­տա­տա­նը տե­ղի ու­նե­ցող քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ ընդ­դի­մա­նում են և ա­սում, որ ճիշտն այս ճա­նա­պար­հով գնալն է, ինչն էլ ա­հա­վոր դուր չի գա­լիս Փա­շի­ն­յա­նին: Ա­սում են` «հա­մա­պա­տաս­խան» քայ­լե­րը չեն ու­շա­նա, Փա­շի­ն­յա­նը չի սպա­սի ան­գամ, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակն ա­վարտ­վի, կփոր­ձի մի քա­նի­սին «փռել աս­ֆալ­տին»:

Դիտվել է՝ 25360

Մեկնաբանություններ